Հայաստանի նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թվականին հիմնադիր նախագահ՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանի կողմից:
Միության հիմնախնդիրներն են՝ աջակցել նկարիչներին, քանդակագործներին, արվեստաբաններին, նպաստել միության անդամների վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայնմանը, մասսայականացնել նրանց ստեղծագործությունները, կազմակերպել ցուցահանդեսներ, հնարավորինս աջակցել նրանց գործունեությանը և այլն: Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչներին նվիրված կատալոգներ: ՀՆՄ-ում կազմակերպվում և անցկացվում են արվեստի դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ, ֆորումներ, արվեստի փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Սկսած 2018 թվականից Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի ընտրությունների արդյունքով նախագահի պաշտոնը ստանձնել է գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը: