Շողակաթ՝ նախկինում Շորժա համայնքի հարևանությամբ Սևանա լճի գեղատեսիլ ափին գտնվում է ՀՆՄ «Նկարիչ» ստեղծագործական հանգստյան տունը: 1975թ այն տրամադրվել է ՀՆՄ-ին Ա.Քոչինյանի կողմից, մինչ այդ եղել է կառավարական հանգստավայր, որտեղ ի դեպ ստորագրվել է Արփա-Սևան-ի կառուցման փաստաթուղթը: Պայմանավորված իր բացառիկ դիրքով մարզի համար ոչ բնորոշ մեղմ կլիմայով և գեղատեսիլ տեսարաններով այն հարազատ է դարձել արվետագետների արդեն մի քանի սերնդների համար և շարունակում է ոգեշնչել նորանոր հայ և այլազգի նկարիչների: Տարիներ շարունակ պահպանելով ստեղծագործական ավանդույթները և հիմնելով նոր ավանդույթներ: Հայտնի է արվեստասեր հասարակությանը իր ամենամյա տեղային և միջազգային ստեղծագործական հավաքներով, պլեներներով, սիմպոզիումներով և այլ մշակութային միջոցառումներով:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կենտրոնական հրապարակի մոտ գտնվում է ՀՆՄ «Նկարիչ» ստեղծագործական հանգստյան տունը: Այն հանդիսանում է Ծաղկաձոր քաղաքի ամենահին փայտյա շինություններից մեկը իր ուրույն գողտրիկությամբ և կոլորիտով:
Նույնպես հայտնի է իր ստեղծագործական ավանդույթներով արդեն պատմություն դարձած մշակութային միջոցառումներով և նրանց մասնակիցներով: